ՀՀ–ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32–ի

Բաժանորդագրվել

ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ արտասահմանյան բուհերում սովորող քաղաքացիները կրթական ծրագրերի տևողության պատճառով երբեմն չեն հասցնում ուսումն ավարտել մինչև զորակոչի 27 տարվա շեմը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ–ում տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմ կսահմանվի մինչև 32 տարեկանը։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը։

Նշենք, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։

Սակայն, ըստ նախարարության, մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված` շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի ՀՀ կառավարության սահմանած ոլորտում Հայաստանում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները օրենքով սահմանված զորակոչի ենթական լինելու տարիքային շեմի պատճառով:

ԿԳՄՍ նախարարության կարծիքով` խնդիրն առավել ակնառու է ասպիրանտների դեպքում։ Նախարարության հիմնավորման համաձայն` նրանք հիմնականում ուսումն ավարտում են 27 կամ 28 տարեկանում, մինչդեռ համապատասխան տարկետումից օգտվելու համար դրանից հետո պետք է առնվազն ևս երեք տարի զորակոչի ենթակա լինեն։

Ստեղծում են ծառայությունից խուսափելու օրինական այլընտրանք. փորձագետը` ՆԳՆ նախագծի մասին

Leave a comment