Քննչական կոմիտեի աշխատանքներում շարունակաբար տեսնում ենք զարգացումներ․ վարչապետ

Քննչական կոմիտեի աշխատանքներում շարունակաբար տեսնում ենք զարգացումներ․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեի աշխատանքներում շարունակաբար տեսնում ենք զարգացումներ։ Շնորհակալ եմ նաև, որ նկատում եք՝ Կառավարությունը ջանք չի խնայում։ Այս մասին Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկապես, ես չեմ հիշում, Քննչական կոմիտեն ինչ խնդիր է բարձրացրել Կառավարության առաջ, որ չի լուծվել»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է՝ մարդիկ այսօր ամենամեծ պահանջն ու ակնկալիքը, որ ունեն՝ արդարությունն է։

«Իսկ ինչպես մենք հասնենք այն զգացմանը, որ քաղաքացիներն արձանագրեն, որ իրենք արում են արդար երկրում, արդար միջավայրում։ Սա պարզ խնդիր չէ, որովհետև չկան պարզ բանաձևային լուծումներ։ Սա խորը, սոցիալ-հոգեբանական, փիլիսոփայական, բայց նաև շատ գործառնական խնդիր է, որի մի զգալի հատվածը հենց քրեական գործերի քննության համատեքստում է դիտարկվում»,- ասել է վարչապետը։

Leave a comment