«Մի հատ ասեք, տեսնենք՝ ի՞նչ ենք զիջել», «Արցախն եք հանձնել, Գորիս-Կապան ճանապարհն եք զիջել․․․ ցանկը երկար է»

«Ես պարզ հարց եմ տալիս՝ մի հատ ասեք, տեսնենք՝ ի՞նչ ենք զիջել։ Մենք ընդհանրապես որեւէ բան չենք զիջել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը «Կիկոսի մահ»-ի քաղաքական նարատիվներն է շրջանառում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թվարկեց այն զիջումները, որոնք արել է Փաշինյանը․

«Իրականում շատ երկար ժամանակ կպահանջվի զիջումները թվարկելու համար, ես մի քանի զիջում հիշատակեմ։ Առաջինը՝ զիջվել է Գորիս-Կապան ճանապարհը, տեղի է ունեցել անհասկանալի դելիմիտացիա, որի արդյունքում մենք հող ենք հանձնել, եւ այդ դելիմիտացիան դադարել է, արդեն 2,5 տարուց ավելի է՝ չի շարունակվել։ Մինչդեռ, մենք պետք է մեր հողերը հետ ստանայինք, եթե շարունակվեր։ Մեղրիում տրվել է անխոչընդոտ ճանապարհ։ Ձեր հայտարարությամբ եւ ձեր ստորագրությամբ հանձնվել է Արցախը։ Ցուցակը կարելի է շարունակել։ Այս քաղաքականությունը՝ զիջումներ առանց խաղաղության, պետք է կանգնեցնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment