Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով այլևս հող չի տրվի: Կառավարության համապատասխան նախաձեռնությանը փետրվարի 13-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց։ Օրենքը չի առնչվելու մինչ այս եկեղեցուն տրամադրած հողամասերին։
Մինչ այս գործող կարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար եկեղեցուն տրամադրվում էին անհատույց սեփականության իրավունքով: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հողամասերն այսուհետ հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախաձեռնությունը միտված է հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Այս գործողություններին իշխանությունը գնում է Մայր Աթոռի վերնախավի միջև հակամարտության ֆոնին։ Ավելի քան կես տարի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը։
The post Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով այլևս հող չի տրվի appeared first on CIVILNET.