Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ փաստաբան

Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ փաստաբան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:

Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, իսկ նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն»,- հայտնել է փաստաբանը։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Դանիելյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք՝ [Քր. օրենսգրքի] 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)՝ ֆեյսբուքյան գրառման համար։ 

Leave a comment