ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնի նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքները։

Գոհունակությամբ արձանագրվել է, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը զգալի առաջընթաց է գրանցել։ Միաժամանակ, անդրադարձ է եղել ծրագրի իրականացման ժամկետների հնարավոր երկարաձգմանն առնչվող հարցերին։

Քննարկվել են նաև համատեղ ծրագրերի իրականացման համար ՀՀ կարողությունների զարգացմանն առնչվող հարցերը և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նոր սահմանային անցակետերի ենթակառուցվածքների ներդրման և զարգացման հնարավորություններին, որոնց իրականացումը կնպաստի տարածաշրջանային առևտրային կապերի ընդլայնմանը։

 

Leave a comment