Հայցեր ներկայացվել են, մի մասը դատարանը հերքել է. փաստաբանը` եկեղեցու դեմ «զեկույցի» մասին

https://arm.sputniknews.ru/20261007/hajcer-nerkajacvel-en-mi-masy-datarany-herqel-e-pastabany-ekeghecu-dem-zekujci-masin-107800910.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0d/99820002_211:0:1402:893_1920x0_80_0_0_c27e4edeff568b66abb7fff7e5047488.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ առաքելական եկեղեցի, արմինե ֆանյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան

հայ առաքելական եկեղեցի, արմինե ֆանյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Արմինե Ֆանյանը խոսել է ՀՀ վարչապետի հարցազրույցի մասին, որտեղ վերջինը խոստովանել է` մի քանի անգամ կարդացել, նույնիսկ խմբագրել է եկեղեցու «ճգնաժամին» վերաբերող «զեկույցը»։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պետության հակաիրավական գործընթացին եկեղեցին կպատասխանի օրինական գործընթացով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը` անդրադառնալով եկեղեցու «ճգնաժամի զեկույցի» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ու նրա խոստովանությանը։
Երեկ «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» ինքը խմբագրումներ արել է, և որ այնտեղ ներառված են «առնվազն արժանահավատության նվազագույն շեմ ունեցող տեղեկություններ»։ Ի դեպ, այս զեկույցի հիման վրա ԱԺ–ում նույնիսկ քննիչ հանձնաժողով է ստեղծվել։

«Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ սա պատվիրված գործընթաց է, և պետությունը պետական մակարդակով միջամտում է եկեղեցու ներքին կյանքին։ Սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական օրակարգ, որը ուղղված է մեր պետականության և եկեղեցու դեմ։ Նրա հայտարարությունները բավարար են հասկանալու համար, որ դրանք ոչ թե իրավական գործընթացներ են, այլ բացառապես քաղաքական»,– ասաց Ֆանյանը։

Նա հիշեցրեց` ՀՀ օրենսդրությունում հստակ նշված է կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին միջամտելու արգելքը։ Ավելին` եկեղեցին օժտված է ինքնավարությամբ, և պետական պաշտոնյաները շատ լավ գիտեն դա։ Իրավաբանն ընդգծեց, որ օրենքով պետական պաշտոնյան չի կարող իր հայտարարությամբ խմբագրել կամ փոփոխել այն, ինչ գրված է օրենքում, բայց իրականում հակառակն է տեղի ունենում։

«Իր օրակարգում երևի համար մեկ խնդիրներից է մեր եկեղեցին ոչնչացնելը։ Ամենայն հայոց կաթողիկոսի` զուտ անձի դեմ ուղղված օրակարգը կեղծ է, իսկ մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ պատվիրված և շինծու քրեական գործերը մեկ նպատակ ունեն` քանդել եկեղեցին»,– կարծում է Ֆանյանը։

Հարցին, թե ինչու եկեղեցին «զեկույցում» տեղ գտած հրապարակումների վերաբերյալ դատական հայցեր չի ներկայացնում, փաստաբանը նշեց, որ արդեն բազմաթիվ հայցեր են ներկայացվել, ավելին` հավաքված տեղեկության մի մասն արդեն հերքվել է դատարանի պահանջով: Ինչ վերաբերում է բուն «զեկույցին» և դրա շուրջ ծավալված գործընթացներին, ապա, ըստ նրա, այս պահին բազմաթիվ դատական հայցեր կան, իսկ որոշները կարող են ներկայացվել հետագայում։

«Բնականաբար, յուրաքանչյուր անգամ պետության հակաիրավական գործընթացին հաջորդելու է եկեղեցու կողմից ձեռնարկված օրինական գործընթաց։ Ընդհանրապես, մենք մեր գործելաոճը չենք փոխելու, միայն օրենքով սահմանված ընթացակարգերով փորձելու ենք այս հարցին լուծում տալ»,– ասաց Ֆանյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև այն հանգամանքին, որ Փաշինյանը երեկվա հարցազրույցում կրկին խոսել է Գարեգին Բ–ի իբրև թե դուստր ունենալու մասին և կոչ արել քաղաքացիներին գնալ այդ տիկնոջ մոտ և անձամբ հարցեր ուղղել` արդյոք նա կաթողիկոսի դո՞ւստրն է, թե՞ ոչ։

«Հիմա ինչ֊ինչ հրահրումներ ասես` կարող են տեղի ունենալ։ Իրականում շատ պայթյունավտանգ իրավիճակ է, որովհետև պետությունը ամբողջությամբ հարձակման է անցել, ամեն բան էլ, ամեն վտանգ էլ կարող է սպառնալ այդ անձին։ Չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ նաև, թե իր հայտարարության թիրախը ովքեր են և ինչի են նրանք ընդունակ։ Այնուամենայնիվ, սա ուղղակի անընդունելի երևույթ է։ Այս ամենն ուղղակի հանրությանն իրական խնդիրներից շեղելու միջոց են, որովհետև երկրում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում` ադրբեջանցիներ են սահմանը հատում հայ քաղաքացու վրա կրակում, բայց իր օրակարգը կաթողիկոսի «դուստրն» է»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին հրապարակվեցհակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։

Ավելի քան 70 էջից կազմված «զեկույցում» մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։

Մայր աթոռը դատապարտել է եկեղեցու դեմ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը

Leave a comment