«Էրեբունի-Երևան 2808»-ի օրերին փակ փողոցներ կլինեն (PAN.am)

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության անցկացման կապակցությամբ հոկտեմբերի 9-ին և 10-ին Երևանի կենտրոնում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն երթևեկության համար։

Հոկտեմբերի 9-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները։

Բացի այդ, ժամը 10:00-ից մինչև 20:00-ն երթևեկությունը կսահմանափակվի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում։

Leave a comment