Տեսակետների անհամընկնումներ են եղել խորհրդի նիստում, սակայն հաջողվել է համաձայնության գալ․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում տեսակետների անհամընկնումներ եղել են, սակայն օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ հաջողվել է համաձայնության հասնել, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այսօր արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում մենք հենց դրանով էլ զբաղվեցինք։ Տեսակետների անհամընկնումներ եղել են, սակայն օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ մենք համաձայնության հասանք», — ասել է Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

Քննարկվել է նաև միջազգային հարցեր, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի տարածաշրջանում և Արաբական թերակղզում՝ ընդհանուր առմամբ և խորը ճգնաժամերի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

Leave a comment