https://arm.sputniknews.ru/20261007/kremln-ardzaganqel-e-irkutski-marzum-hamatsharakabanakan-iravitshaki-masin-lurerin-107792933.html
Կրեմլն արձագանքել է Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին լուրերին
Կրեմլն արձագանքել է Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին լուրերին
Sputnik Արմենիա
Պեսկովը ոչ հավաստի է որակել Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում երկրորդ վարակված աշխատակցի հնարավոր հայտնաբերման մասին հաղորդագրությունները։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T16:39+0400
2026-10-07T16:39+0400
2026-10-07T16:41+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
իրկուտսկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/04/01/27016435_0:0:3038:1710_1920x0_80_0_0_9e127113149e0277e828d59cffb8dbbb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլը հայտարարել է, որ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին հաղորդագրությունների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը։Պեսկովը կոչ է արել չհավատալ Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերինԱվելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում պաթոգենների հետ աշխատանքի ժամանակ որևէ վթար չի գրանցվել, հիվանդացած ու մահացած աշխատակցից վերցված հետազոտման նմուշներում նրա մասնագիտության հետ կապ ունեցող միկրոօրգանիզմներ չկան։ Գերատեսչությունը նշել էր, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցի մահվան հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ դիմեց Ռուսաստանին` կոչ անելով ավելի շատ տեղեկություն տրամադրել Իրկուտսկի շրջանում հայտնաբերված վարակի մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ դեսպանությունը կոչ արեց իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Անգարա գետի մերձակա շրջանում «ժանտախտի» մասին հաղորդումների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփն ասաց, որ ցանկանում է իրավիճակը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ։Պեսկովը պարզաբանել է, որ նախագահների հեռախոսազրույցը դեռ չի համաձայնեցվել, սակայն նման նախաձեռնության պարագայում զանգն օպերատիվ կերպով կկազմակերպվի։
իրկուտսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/04/01/27016435_307:0:3038:2048_1920x0_80_0_0_c751dfbec512eb8316b133402f054c80.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով, իրկուտսկ
ռուսաստան, դմիտրի պեսկով, իրկուտսկ
16:39 07.10.2026 (Թարմացված է: 16:41 07.10.2026)
Բաժանորդագրվել
Պեսկովը ոչ հավաստի է որակել Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում երկրորդ վարակված աշխատակցի հնարավոր հայտնաբերման մասին հաղորդագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլը հայտարարել է, որ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին հաղորդագրությունների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում պաթոգենների հետ աշխատանքի ժամանակ որևէ վթար չի գրանցվել, հիվանդացած ու մահացած աշխատակցից վերցված հետազոտման նմուշներում նրա մասնագիտության հետ կապ ունեցող միկրոօրգանիզմներ չկան։ Գերատեսչությունը նշել էր, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է հետևել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի և այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է Իրկուտսկի ինստիտուտի երկրորդ աշխատակցի մասին, որի մոտ իբր անհայտ ծագման թոքաբորբ է ախտորոշվել։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցի մահվան հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ դիմեց Ռուսաստանին` կոչ անելով ավելի շատ տեղեկություն տրամադրել Իրկուտսկի շրջանում հայտնաբերված վարակի մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ դեսպանությունը կոչ արեց իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Անգարա գետի մերձակա շրջանում «ժանտախտի» մասին հաղորդումների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփն ասաց, որ ցանկանում է իրավիճակը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ։
Պեսկովը պարզաբանել է, որ նախագահների հեռախոսազրույցը դեռ չի համաձայնեցվել, սակայն նման նախաձեռնության պարագայում զանգն օպերատիվ կերպով կկազմակերպվի։