Հետևել եմ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին. Պապիկյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հետևել ենք ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին։
Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՛՛,-նշել է նա։