Վրաստանի Formula TV-ն տուգանվել է լրատվական հաղորդումներում հաղորդավարների կողմից անձնական կարծիքների և գնահատականների արտահայտման համար

Վրաստանի կարգավորող մարմին ComCom-ը 10.000 լարիով (մոտ 1․380․000 մլն դրամ) տուգանել է Formula TV-ին՝ լրատվական հաղորդումներում հաղորդավարների և թղթակիցների կողմից անձնական կարծիքների և գնահատականների արտահայտման համար։

Կարգավորողը նշել է, որ քաղաքական և հասարակական թեմաների լուսաբանումը պետք է իրականացվի առանց հեռարձակողի անձնական դիրքորոշման արտահայտման։

Տուգանքի այդ չափը կիրառվել է այն պատճառով, որ Formula TV-ն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երեք անգամ պատասխանատվության էր ենթարկվել նմանատիպ խախտումների համար՝ ստացել էր գրավոր նախազգուշացում և տուգանվել էր համապատասխանաբար 2500 և 5000 լարիով։

Վրաստանի Հանրապետության «Հեռարձակման մասին» օրենքով կրկնվող խախտումների դեպքում տուգանքը կարող է հասնել տարեկան եկամտի մինչև 3%-ին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment