Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 հաղթանակ են տարել:

Իրենց մենամարտերը հաղթել ու առաջ են շարժվում նաև 50 կգ Հակոբ Շարբաթյանը, 60 կգ Էդուարդ Քարամյանը և 66 Ռոմիկ Հարությունյանը։

Հաղթանակին մոտ էին նաև Լևոն Չիլինգարյանն ու Տիգրան Բաղդասարյանը, սակայն երկու դեպքում էլ իսպանացի մրցավարի սխալ որոշումների պատճառով հայ մարզիկները դուրս են մնացել պայքարից, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքալանի մարզչական կազմը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել են իսպանացի մրցավարի որոշումները, որից հետո մրցավարը որակազրկվել է։

Leave a comment