Sputnik Armenia. Ըստ IDRW-ի՝ Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են ՀՀ–ում Pinaka Mk-II ռեակտիվ արկերի արտադրության և հավաքման կազմակերպման հնարավորությունը․
Եթե բանակցությունները հանգեցնեն համաձայնության, դա կարող է լուրջ խթան հանդիսանալ Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմարդյունաբերական կապերի զարգացման համար և Երևանին հնարավորություն տալ ավելի կայուն կերպով ապահովել զինամթերքի մատակարարումները՝ հաշվի առնելով հրետանային ներուժի աճը, գրում է պարբերականը։
Հայաստանը ավելի վաղ գնել է Pinaka հրթիռների որոշ տեսակներ։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե դրանցից կոնկրետ որ տարբերակն է հիմք հանդիսանալու արտադրության տեղայնացման համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)