Սահմանը հատած ու ՀՀ Սյունիքի մարզ մտած, հայ կնոջը հրազենով վիրավորած, նրա երեխաներին մարմնական վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողը կփոխանակվի՞ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերու կամ գերիների հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ զինծառայողների կողմից սահմանը հատելու դեպքերն անջատ պետք է դիտարկել։
«Ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»,- Infocom-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։
«Պատկերացրեք՝ հիմա մենք իրենց (Ադրբեջանին-խմբ․) ասենք, որ ենթադրենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ու՞մ ենք տալու»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը՝ ըստ էության, բառացի մերժելով փոխանակման հնարավորությունը։