Հ1-ի տնօրենն ու փոխտնօրենը նկատողություն են ստացել պատերազմի տարելիցին տոնական համերգ հեռարձակելու համար
Հանրային հեռարձակողի խորհուրդը նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանին՝ 44-օրյա պատերազմի օրը Թաթա Սիմոնյանի տոնական համերգը հեռարձակելու համար:
Հանրայինի աշխատանքը վերահսկող խորհուրդը, մեկ շաբաթ քննելով տեղի ունեցածը, որոշել է, որ Առաջին ալիքը սեպտեմբերի 27-ին խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջը, մասնավորապես, «օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը»: