ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Օրվա մղուժ (ասում են՝ «մոտիվացիա» բառի հայերեն տարբերակն է):
Կարդում ես լրահոսը՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հերթական (արդեն չեմ հիշում թվով որերորդ՝ 8-րդ կամ 9-րդ) շինծու քրեական գործը։ Այս անգամ, հավանաբար, Հայաստանի տարածք ներթափանցած և հայ օջախի վրա հարձակված ադրբեջանցուց ուշադրություն շեղելու համար:
Նայում ես ԱԺ նիստը՝ մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու, հիմնականում, պարտվում:
Բացում ես տելեգրամը՝ այնտեղի ֆաունայի ներկայացուցիչները ԱԲ-ով անտաղանդ սարքած նկարներով պայքարում են մեր դեմ՝ իրենց նիկոլական լինելու փաստերին ու իրական լուսանկարներին «հակահարված» տալով:
Կհարցնեք, թե սրա ի՞նչն է մոտիվացնող. եթե վատ մարդիկ մեր դեմ պայքարում են, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։
Հա, մեկ էլ որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: