MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին միացել է Արգենտինայի ազգային հավաքականին, որի կազմում կանցկացնի հրաժեշտի հանդիպումը:
39-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում վերջին մարզումից հետո հրապարակում է արել սոցիալական ցանցերում:
«Առանձնահատուկ պահեր։ Ես անպայման կկարոտեմ դրանք…»,- գրել է Մեսին՝ հրապարակելով լուսանկարներ:
Լիոնել Մեսիի հրաժեշտի խաղում արգենտնացիները հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում մրցելու են Բենինի հավաքականի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։
Դավիթ Եղիազարյան