https://arm.sputniknews.ru/20261006/nvor-arbanjaki-ardzakumy-nakhatesvats-e-2028-2029-tvakannerin-btab-nakharar-107752714.html
Նոր արբանյակի արձակումը նախատեսված է 2028-2029 թվականներին․ ԲՏԱԲ նախարար
Նոր արբանյակի արձակումը նախատեսված է 2028-2029 թվականներին․ ԲՏԱԲ նախարար
Sputnik Արմենիա
Հայաստանն իր առաջին տիեզերական արբանյակ` «Արմսաթ-1»-ը, արձակել է 2022 թվականին՝ իսկ մեկ տարի անց արձակվեց «Հայասաթ-1» փոքրաչափ արբանյակը։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T16:34+0400
2026-10-06T16:34+0400
2026-10-06T16:35+0400
նախարար
արբանյակ
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107737786_0:84:1600:984_1920x0_80_0_0_a0c7018215745359cc387026b79dfb3b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Նոր արբանյակի արձակումը Հայաստանում նախատեսված է 2028 թվականի վերջին կամ 2029 թվականի սկզբին: Այս մասին այսօր հայտարարել է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի կազմկոմիտեի մամուլի ասուլիսի ժամանակ:Նախարարը նշել է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, արձակումը տեղի կունենա նշված ժամանակահատվածում:Թադևոսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մրցանակի այս տարվա դափնեկիրը տիեզերական տեխնոլոգիաների մշակող Քամալ Ղաֆարյանն է (իրանական ծագմամբ ամերիկացի գիտնական), հնարավոր է, որ նրա հետ քննարկվեն ապագա համագործակցության ծրագրերը: Ղաֆարյանի հայաստանյան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ համալսարաններում, ինչպես նաև Երևանի Ինժեներական քաղաքում։Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վարչապետի մրցանակը (նախկինում՝ մինչև 2018 թվականը՝ նախագահի մրցանակ) շնորհվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2022 թվականին Հայաստանը տիեզերք արձակեց իր առաջին տիեզերական արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, որը հավաքվել էր Իսպանիայում և ուղեծիր դուրս բերվել SpaceX-ի կողմից: Մեկ տարի անց տիեզերք արձակվեց «Հայասաթ-1» փոքր արբանյակը, որը հավաքվել և փորձարկվել էր հայ մասնագետների կողմից: Այժմ քննարկվում են երկրում հավաքված նոր արբանյակներ արձակելու նախագծերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107737786_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a230e5d57e9770ba381134cf285a5cbd.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, արբանյակ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
նախարար, արբանյակ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
16:34 06.10.2026 (Թարմացված է: 16:35 06.10.2026)
Բաժանորդագրվել
Հայաստանն իր առաջին տիեզերական արբանյակ` «Արմսաթ-1»-ը, արձակել է 2022 թվականին՝ իսկ մեկ տարի անց արձակվեց «Հայասաթ-1» փոքրաչափ արբանյակը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Նոր արբանյակի արձակումը Հայաստանում նախատեսված է 2028 թվականի վերջին կամ 2029 թվականի սկզբին: Այս մասին այսօր հայտարարել է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի կազմկոմիտեի մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարը նշել է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, արձակումը տեղի կունենա նշված ժամանակահատվածում:
Թադևոսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մրցանակի այս տարվա դափնեկիրը տիեզերական տեխնոլոգիաների մշակող Քամալ Ղաֆարյանն է (իրանական ծագմամբ ամերիկացի գիտնական), հնարավոր է, որ նրա հետ քննարկվեն ապագա համագործակցության ծրագրերը: Ղաֆարյանի հայաստանյան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ համալսարաններում, ինչպես նաև Երևանի Ինժեներական քաղաքում։
Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վարչապետի մրցանակը (նախկինում՝ մինչև 2018 թվականը՝ նախագահի մրցանակ) շնորհվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2022 թվականին Հայաստանը տիեզերք արձակեց իր առաջին տիեզերական արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, որը հավաքվել էր Իսպանիայում և ուղեծիր դուրս բերվել SpaceX-ի կողմից: Մեկ տարի անց տիեզերք արձակվեց «Հայասաթ-1» փոքր արբանյակը, որը հավաքվել և փորձարկվել էր հայ մասնագետների կողմից: Այժմ քննարկվում են երկրում հավաքված նոր արբանյակներ արձակելու նախագծերը: