«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.10.2026 | 16:24

Չգիտեմ՝ սահմանային խախտումների համար պատասխանատո՞ւ էր արդյոք Ազգային անվտանգության ծառայության պաշտոնանկ արված փոխտնօրեն Դավիթ Սանամյանը, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանցի զինված զինծառայողը երկու օր գտնվել է Հայաստանի տարածքում, ու համապատասխան մարմինները նրան այդպես էլ չեն հայտնաբերել ու ձերբակալել․ «Ընդ որում՝ չեմ կարծում, թե մեր զինվորականներն են թերացել»,- նշեց Հակոբյանը՝ միաժամանակ ընդունելով, որ պատերազմից հետո շփման գծի երկարությունը «որոշ չափով ավելացել է»։

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի տարածք ապօրինի թափանցումները լիովին բացառելն անհնար է։ Նա իրավիճակը համեմատեց ԱՄՆ սահմանի հետ, որտեղ Մեքսիկայի կողմից ևս անցանկալի հատումներ են լինում։ «Անհնար է վերահսկել ամեն մի մետրը»,— ընդգծեց նա՝ հերքելով այն պնդումները, թե իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը միջադեպից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment