Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին օրինագիծ է ներկայացվել, Ռուբիոն հայտարարություն է արել

Բաժանորդագրվել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցը օրակարգում չէ:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գերագույն Ռադայում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին օրինագիծ է ներկայացվել։ Պատգամավոր Աննա Սկորոխոդը (եղել է «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ) առաջարկել է Սահմանադրությամբ ամրագրել երկրի՝ որևէ ռազմական դաշինքին չանդամակցելու երաշխիքները։ Նաև առաջարկվում է Սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծը՝ պահպանելով Եվրամիությանն անդամակցելու ձգտումը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցն այժմ չի քննարկվում, հենց հիմա Վաշինգտոնը կենտրոնացած է ռուս–ուկրաինական ռազմական գործողությունների ավարտի վրա:

«Առայժմ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չի զարգանում հակամարտության ավարտի ուղղությամբ»,– լրագրողներին ասել է Նա Ռեյկյավիկում Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդյուր Կատրին Գյունարսդոտիրի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակներից մեկը:

Leave a comment