https://arm.sputniknews.ru/20261006/fizikaji-nvobeljan-mrcanaky-stacel-e-tiezerqi-masnikneri-vorsvov-zbaghvvogh-gitnakany-107750142.html
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը ստացել է տիեզերքի մասնիկների «որսով զբաղվող» գիտնականը
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը ստացել է տիեզերքի մասնիկների «որսով զբաղվող» գիտնականը
Sputnik Արմենիա
Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T15:47+0400
2026-10-06T15:47+0400
2026-10-06T15:48+0400
ֆիզիկա
նոբելյան մրցանակ
գիտնական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107749147_0:0:1501:844_1920x0_80_0_0_fd648487871e3a2c6164340827fcbe68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆիզիկայի բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է բելգիացի գիտնական Ֆրենսիս Հալցենը: Այս մասին հայտնել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի ֆիզիկայի Նոբելյան կոմիտեն:Գիտնականին մրցանակ են շնորհել «IceCube» նեյտրինոյի աստղադիտարանի ստեղծման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման գործում որոշիչ ավանդի համար:«Նեյտրինոների փոխազդեցությունների մասին տվյալները, որոնք շարունակաբար հավաքում է «IceCube»-ը, գիտնականներին կտան նոր գիտելիքներ այն էքստրեմալ պայմանների մասին, որոնցում ծնվում են բարձր էներգիաների նեյտրինոները, և գուցե նույնիսկ թույլ կտան հայտնաբերել առ այսօր անհայտ տիեզերական երևույթները», – ընդգծել է կոմիտեն:Նոբելյան կոմիտեն պարզաբանել է, որ ԱՄՆ-ի Մադիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանում աշխատող Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում։ «IceCube»-ի միջոցով հետազոտողները կարող են գրանցել նեյտրինոները, որոնք առաջանում են տիեզերքի հեռավոր անկյուններում էներգիայի հսկայական արտազատման գործընթացներից:Հայտնի են բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107749147_0:0:1333:1000_1920x0_80_0_0_1590a5893ce9523ea2f875dcd51a428d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիզիկա, նոբելյան մրցանակ, գիտնական
ֆիզիկա, նոբելյան մրցանակ, գիտնական
15:47 06.10.2026 (Թարմացված է: 15:48 06.10.2026)
Բաժանորդագրվել
Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆիզիկայի բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է բելգիացի գիտնական Ֆրենսիս Հալցենը: Այս մասին հայտնել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի ֆիզիկայի Նոբելյան կոմիտեն:
Գիտնականին մրցանակ են շնորհել «IceCube» նեյտրինոյի աստղադիտարանի ստեղծման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման գործում որոշիչ ավանդի համար:
«Նեյտրինոների փոխազդեցությունների մասին տվյալները, որոնք շարունակաբար հավաքում է «IceCube»-ը, գիտնականներին կտան նոր գիտելիքներ այն էքստրեմալ պայմանների մասին, որոնցում ծնվում են բարձր էներգիաների նեյտրինոները, և գուցե նույնիսկ թույլ կտան հայտնաբերել առ այսօր անհայտ տիեզերական երևույթները», – ընդգծել է կոմիտեն:
Նոբելյան կոմիտեն պարզաբանել է, որ ԱՄՆ-ի Մադիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանում աշխատող Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում։ «IceCube»-ի միջոցով հետազոտողները կարող են գրանցել նեյտրինոները, որոնք առաջանում են տիեզերքի հեռավոր անկյուններում էներգիայի հսկայական արտազատման գործընթացներից: