Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը ստացել է տիեզերքի մասնիկների «որսով զբաղվող» գիտնականը

Բաժանորդագրվել

Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆիզիկայի բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է բելգիացի գիտնական Ֆրենսիս Հալցենը: Այս մասին հայտնել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի ֆիզիկայի Նոբելյան կոմիտեն:

Գիտնականին մրցանակ են շնորհել «IceCube» նեյտրինոյի աստղադիտարանի ստեղծման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման գործում որոշիչ ավանդի համար:

«Նեյտրինոների փոխազդեցությունների մասին տվյալները, որոնք շարունակաբար հավաքում է «IceCube»-ը, գիտնականներին կտան նոր գիտելիքներ այն էքստրեմալ պայմանների մասին, որոնցում ծնվում են բարձր էներգիաների նեյտրինոները, և գուցե նույնիսկ թույլ կտան հայտնաբերել առ այսօր անհայտ տիեզերական երևույթները», – ընդգծել է կոմիտեն:

Նոբելյան կոմիտեն պարզաբանել է, որ ԱՄՆ-ի Մադիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանում աշխատող Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում։ «IceCube»-ի միջոցով հետազոտողները կարող են գրանցել նեյտրինոները, որոնք առաջանում են տիեզերքի հեռավոր անկյուններում էներգիայի հսկայական արտազատման գործընթացներից:

Հայտնի են բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Leave a comment