Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայի առաջնության (Կլաուսուրա) 11-րդ տուրում «Բենֆիլդը» 1:1 հաշվով է ավարտել «Ռոսարիո Սենտրալի» դեմ տնային հանդիպումը։

«Բենֆիլդի» կազմում խաղի հաշիվը 41-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը:

83-րդ րոպեին 24-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է վնասվածքի պատճառով: Դա Ադորյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման։ Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո կիսապաշտպանը չի հրավիրվել ազգային թիմ։


Դավիթ Եղիազարյան

Leave a comment