Գրիգորյանը՝ Ղալումյանին. «Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի» (Տեսանյութ)

Այսօրվա միջադեպը ունի 2 պատասխանատու անձ՝ ԱԺ փաստացի ղեկավարն ու Վահե Ղալումյանը, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Ղալումյանին՝ ասաց՝ «Ձեզ վրա նման պարտավորություն դրվա՞ծ է, որ ամեն անգամ պետք է հրահրվի հերթական սադրանքը։

Ես չեմ հիշում վերջին 6 տարում մի իրավիճակ՝ քաշքշոց, ծեծկռտուք, որի նախաձեռնողը դուք չլինեք։

Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի, հաստատ չարժե»։

Leave a comment