Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Շեյխ Շամիլ» միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։
Բաշակշեհիր թաղամասում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է մյուսների վրա և վիրավորել նրանցից երեքին։ Ստամբուլի քաղաքային վարչակազմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ աշակերտների միջև բախման հետևանքով ընդհանուր առմամբ հինգ մարդ է տուժել։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի առնչությամբ։