Նարեկ Կարապետյանը մինչ օրս չի հասկացել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետ ուզում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ցավում եմ, որ Նարեկ Կարապետյանը մինչ օրս չի հասկացել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետ ուզում»։

Առավել ևս ցավում եմ, որ երկրի առաջնորդությունը ստանձնելու հայտ ներկայացնող ուժի առանցքային գործիչները նույն հարթության մեջ են փորձում դնել Նիկոլին ու ամբողջ կյանքը երկրին ծառայած ղեկավարներին։ Հասկանում եմ՝ ինչու են այդպես անում, բայց ասեմ, որ դա ոչ այլ ինչ է, քան սովորական նիկոլություն։

Ու կրկին ցավում եմ, որ նրանք դա անում են այդքան անպատասխանատու ու նաև լկտի ձևով։

Միակ հուսադրողն այն է, որ «Ուժեղ Հայաստան»-ի իրական առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր վերջապես հանդես եկավ որպeս ՀՀ վարչապետի թեկնածու։ Սա իսկապես լավ լուր է։ Սամվել Կարապետյանն այն քիչ գործիչներից է, ով քաղաքական դաշտում իրական հաջողություն ունենալու (այդ թվում՝ երկրի առաջնորդ դառնալու) մեծ կարողություն ունի։ Լիահույս եմ, որ նա կհաջողի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment