ԱՄՆ-ն վենեսուելական նավթ է վաճառել Չինաստանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Չինաստանը գնել է ԱՄՆ-ի կառավարության կողմից նախկինում վաճառված վենեսուելական նավթի մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, գրում է Bloomberg-ը։

Ռայթը չի նշել գործարքի ծավալները կամ պայմանները։ Սակայն նա նշել է, որ «օրինական չինական գործարքները օրինական պայմաններում» թույլատրելի են։

Աղբյուրի տվյալներով՝ մինչև ԱՄՆ-ի` Վենեսուելա ներխուժումը, չինական վերամշակման գործարանները վենեսուելական նավթի ամենամեծ գնորդներն էին։ Մատակարարումները կատարվել են զգալի զեղչերով՝ պատժամիջոցների սահմանափակումների պատճառով։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի պատժամիջոցների տակ գտնվող 30-50 միլիոն բարել նավթ։ Ռայթի խոսքով՝ Վենեսուելայի «նավթային կարանտինը» գործնականում ավարտվել է։

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ի գործողություններից հետո վենեսուելական Մերեյի նավթը գնվել է նաև մի քանի հնդկական վերամշակման գործարանների կողմից, և այս տեսակի մատակարարումները հասել են այլ շուկաներ։

Փետրվարի 10-ին հաղորդվեց, որ Վենեսուելան մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Իսրայել։

Leave a comment