Sputnik Armenia. Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենը նշանվել է հայկական արմատներով քանթրի երգչուհու հետ. նրանց միջև տարիքային տարբերությունը 18 տարի է:
Քեշ Փաթելի և Ալեքսիս Ուիլքինսի նշանադրության մասին հայտնի է դարձել արտիստի սոցցանցերից։ «Գնացինք և օրենքը ներգրավեցինք [ամուսնությունը ձևակերպելու համար]»,– Փաթելի հետ համատեղ լուսանկարի տակ մակագրել է Ուիլքինսը, որում նա ցույց է տալիս մատանիով մատնեմատը։
Ուիլքինսը ծնվել է Բոստոնում 1998 թվականին և մանկության տարիներին նկարահանվել է սերիալներում։ ԱՄՆ-ում 2024 թվականի ընտրություններից առաջ նա երգեր էր ձայնագրում երկրորդ ժամկետով ընտրվող նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար։ Փաթելը ծնվել է 1980 թվականին հնդիկ ներգաղթյալների ընտանիքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: