Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել իսպանական «Տեներիֆեի» կազմում:

Իսպանիայի Սեգունդայի (Լա լիգա 2) 8-րդ տուրում «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Կորդոբային»: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 57-րդ րոպեին, իսկ 11 րոպե անց հաշիվը դարձրել է 2:2:



«Տեներիֆեն» 8 խաղից հետո 11 միավորով 12-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի հավաքը բաց էր թողնում վնասվածքի պատճառով: Նա ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել «Տեներիֆե», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Ըստ Transfermarkt-ի՝ իսպանական ակումբը 300 հազար եվրո է վճարել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment