https://arm.sputniknews.ru/20261005/miacjal-nahangnerin-irani-het-banakcutjunnery-petq-chen–pezeshqian-107721206.html
Միացյալ Նահանգներին Իրանի հետ բանակցությունները պետք չեն ․ Փեզեշքիան
Միացյալ Նահանգներին Իրանի հետ բանակցությունները պետք չեն ․ Փեզեշքիան
Sputnik Արմենիա
ԻԻՀ նախագահը նշել է` հենց իրանցիները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, ամերիկացիներն անմիջապես պատերազմ են պարտադրում նրանց։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T22:59+0400
2026-10-05T22:59+0400
2026-10-05T22:59+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107715766_0:133:2550:1567_1920x0_80_0_0_5bd86469f429fd6c18f84635c3b6abd4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցությունները պետք չեն, և Թեհրանը իմաստ չի տեսնում երկխոսություն վարել իրեն սպառնացողի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։Իրանի նախագահը, ընդունելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, կարծիք է հայտնել նաև, որ ԱՄՆ-ի նպատակը երկրում կարգերի տապալումն է։«Մի հակառակորդի հետ, որն ամեն օր սպանում է, պատժամիջոցներ սահմանում, ճնշում գործադրում ու սպառնում, ինչպես նաև ուխտադրուժ պահվածք դրսևորում, բանակցություններն իմաստ չունեն։ Մեր ժողովուրդը չի ընդունի նման մոտեցումը»,-ասել է Փեզեշքիանը։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։Միրզոյանը TRIPP նախագծի իրականացման ընթացքը ներկայացրել է Իրանի նախագահին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107715766_142:0:2409:1700_1920x0_80_0_0_052af9d1317aadd72b5acf12e7d2547d.jpg.webp
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, արարատ միրզոյան
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, արարատ միրզոյան
ԻԻՀ նախագահը նշել է` հենց իրանցիները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, ամերիկացիներն անմիջապես պատերազմ են պարտադրում նրանց։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցությունները պետք չեն, և Թեհրանը իմաստ չի տեսնում երկխոսություն վարել իրեն սպառնացողի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«ԱՄՆ-ի հետ մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ մենք նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, նրանք անմիջապես մեզ պատերազմ են պարտադրում։ Մեզ վրա արդեն երեք անգամ հարձակվել են բանակցություններից հետո, ինչը վկայում է այն մասին, որ նրանք (ԱՄՆ-ն՝ խմբ․) չեն ձգտում բանակցությունների»,-ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահը, ընդունելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, կարծիք է հայտնել նաև, որ ԱՄՆ-ի նպատակը երկրում կարգերի տապալումն է։
«Մի հակառակորդի հետ, որն ամեն օր սպանում է, պատժամիջոցներ սահմանում, ճնշում գործադրում ու սպառնում, ինչպես նաև ուխտադրուժ պահվածք դրսևորում, բանակցություններն իմաստ չունեն։ Մեր ժողովուրդը չի ընդունի նման մոտեցումը»,-ասել է Փեզեշքիանը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։