Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քաղաքականություն

05.10.2026 | 19:24

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ընդգծելով երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը։

«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment