https://arm.sputniknews.ru/20261005/mirzvojann-u-ghalibafy-qnnarkel-en-hhn-u-irany-kapvogh-entakarucvatsqneri-zargacman-harcy-107713278.html
Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ՀՀ–ն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման հարցը
Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ՀՀ–ն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման հարցը
Sputnik Արմենիա
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T19:31+0400
2026-10-05T19:31+0400
2026-10-05T19:32+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
բաղեր ղալիբաֆ
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107711069_0:156:2999:1843_1920x0_80_0_0_8f41050a94e1c0ff74d35768f3df5e32.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում քննարկել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։ԱԳՄԱ–ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:Հանդիպմանը նաև ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան–Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։ՀՀ արտաքին գերատեսչությունը հաղորդում է, որ հանդիպմանը գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:Հանդիպմանը ներկա են եղել Իրանի Մեջլիսում Իրան–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:Հիշեցնենք` Միրզոյանը Իրան է մեկնել հոկտեմբերի 4-ին։ Ավելի վաղ նրան ընդունել էր Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107711069_167:0:2832:1999_1920x0_80_0_0_be001c5cdbbc90ace21e5dbaee8514ad.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, արարատ միրզոյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, արարատ միրզոյան
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
«Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՄԱ–ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:
Հանդիպմանը նաև ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան–Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։
ՀՀ արտաքին գերատեսչությունը հաղորդում է, որ հանդիպմանը գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:
Հանդիպմանը ներկա են եղել Իրանի Մեջլիսում Իրան–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը: