Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ՀՀ–ն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման հարցը

https://arm.sputniknews.ru/20261005/mirzvojann-u-ghalibafy-qnnarkel-en-hhn-u-irany-kapvogh-entakarucvatsqneri-zargacman-harcy-107713278.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107711069_167:0:2832:1999_1920x0_80_0_0_be001c5cdbbc90ace21e5dbaee8514ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, արարատ միրզոյան

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

Հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում քննարկել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։

«Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՄԱ–ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:

Հանդիպմանը նաև ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան–Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։

ՀՀ արտաքին գերատեսչությունը հաղորդում է, որ հանդիպմանը գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:

Հանդիպմանը ներկա են եղել Իրանի Մեջլիսում Իրան–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:

Հիշեցնենք` Միրզոյանը Իրան է մեկնել հոկտեմբերի 4-ին։ Ավելի վաղ նրան ընդունել էր Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։

Leave a comment