ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Գեղարքունիքի մարզի Ջիլ բնակավայրում այսօր տուն է այրվել. կրակը մարելուց հետո հրշեջ–փրկարարները տան ներսում հայտնաբերել տղամարդու մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր` ժամը 17։30–ի սահմաններում։
Դեպքի վայր են ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։