Նոյեմբերի 1-ից Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կանցնի սպասարկման նոր ձևաչափի, ինչի մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված հատուկ գրասենյակներում: Սկզբնական շրջանում սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեներում, որոնք ընդգրկում են մայրաքաղաքն ու մարզերը:
Երևանում քաղաքացիներին կսպասարկեն «Երևան Մոլ» (Արշակունյաց պողոտա, 34/3) և «Մեգամոլ» (Գայի պողոտա, 16) առևտրի կենտրոններում գտնվող գրասենյակները:
Մարզերում նոր կենտրոնները տեղակայված են հետևյալ հասցեներում․
Արտաշատում՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8,
Եղեգնաձորում՝ Կամոյի փողոց, 11/1,
Կապան կենտրոնում՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41,
Վաղարշապատում՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1,
Աշտարակում՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1,
Աբովյանում՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62,
Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 («Հայփոստ»-ի մասնաճյուղ),
Գյումրիում՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան),
Վանաձորում՝ Աղայան փողոց, 76/6,
Իջևանում՝ Անկախության փողոց, 19/79,
Գավառում՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 («Հայփոստ»-ի մասնաճյուղ),
Մարտունիում՝ Պ․ Պռոշյան փողոց, 4, 12։
Ըստ ՆԳՆ նախատեսած ծրագրի՝ 2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների ընդհանուր թիվը կհասնի 23-ի: Այդ փուլում նոր կենտրոններ կբացվեն Սյունիքի մարզի Մեղրի և Գորիս քաղաքներում, Արմավիրում, Տավուշի մարզի Դիլիջան և Բերդ համայնքներում, Լոռու մարզի Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Արթիկում, ինչպես նաև Արարատ քաղաքում: