ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ երկրի պետական պարտքն աճել է ևս ավելի քան 260 մլրդ դոլարով՝ հասնելով ռեկորդային 40 տրլն դոլարի։
Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ արդեն հոկտեմբերի սկզբին պետական փոխառությունների ծավալը գերազանցել է 40.26 տրլն դոլարը։
Օգոստոսի 19-ին ԱՄՆ-ի պետական պարտքը հատել էր 40 տրլն դոլարի շեմը։ Հետագա աճի ֆոնին պարբերաբար արձանագրվել է նաև պարտքի ծավալի նվազում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ գերատեսչությունը չի արձանագրում ամերիկյան պարտքային պարտավորություններից գլոբալ հրաժարում՝ այլ պետությունների արժեթղթերի օգտին։
Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ ներկայիս աճի տեմպերի պահպանման դեպքում մինչև 2030 թվականը ԱՄՆ-ի պետական պարտքը կարող է գերազանցել 50 տրլն դոլարը։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կանխատեսմամբ՝ 2036 թվականին պետական փոխառությունների ծավալը 20%-ով կգերազանցի ՀՆԱ-ն։