Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորում դրանց հետագա խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության հետ կապերի և երկկողմ օրակարգի առաջմղման կարևորությունը։
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ առանձնահատուկ կարևորելով Բելգիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը և Հայաստանի՝ Եվրամիությանն առավել սերտ ինտեգրմանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը։