Աֆղանստանը կարող է դառնալ համաշխարհային առևտրի տարանցիկ հանգույց․ Աֆղանստանի արտգործնախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռազմական գործողությունների դադարեցումից հետո Աֆղանստանը կարող է դառնալ համաշխարհային առևտրի տարանցիկ հանգույց։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին:

«Վերջերս Աֆղանստանում խաղաղություն է տիրում, ռազմական գործողությունները դադարեցվել են, և այժմ Աֆղանստանը կարող է վերածվել համաշխարհային առևտրի, տնտեսական համագործակցության, ինչպես նաև անդրազգային և անդրաֆղանական տնտեսական նախագծերի իրականացման տարանցիկ հանգույցի»,- ասել է նախարարը՝ Աֆղանստանի հարցով «մոսկովյան ձևաչափի» խորհրդակցությունների հանդիպումից հետո։

Նա ընդգծել է, որ երկիրը վերջին 50 տարիների ընթացքում խաղաղություն չի տեսել։

Leave a comment