Նոյեմբերի 1-ից կգործեն կենսաչափական ծառայությունների մատուցման 14 նոր գրասենյակներ (տեսանյութ)
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։
Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․
Երևանում՝
• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3
• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
Արարատի մարզում՝
• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
Վայոց ձորի մարզում
• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
Սյունիքի մարզում՝
• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
Արմավիրի մարզում՝
• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1
Արագածոտնի մարզում՝
• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
Կոտայքի մարզում՝
• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62
• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)
Շիրակի մարզում՝
• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
Լոռու մարզում՝
• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
Տավուշի մարզում՝
• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79