Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին

Հասարակություն

05.10.2026 | 14:32

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բժշկական կենտրոնում տեսակցել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին և հետաքրքրվել նրա առողջական վիճակով ու բուժման ընթացքով։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։

Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում»։

Leave a comment