Իսրայելը վարում է Վերածննդի պատերազմ․ Նեթանյահու

Յուրաքանչյուր ոք, ով մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը և պատանդ է պահել իսրայելցիների, ապրում է իր վերջին օրերը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Մենք կհասնենք նրանց, ինչպես հասանք մյուսներին», — ընդգծել է Նեթանյահուն։

– Միջուկային ռումբերը նախատեսված էին մեր պետությունը ոչնչացնելու և երկրի երեսից ջնջելու համար։ Դա Իրանի ծրագիրն էր։ Սակայն մեր միասնական ուժի շնորհիվ մենք խափանեցինք այն։

– Աշխարհի առաջնորդներն ինձ ասում են. «Դուք դուրս եկաք հոկտեմբերի 7-ի անդունդից և մարդկությանը հույս տվեցիք, որ խավարի ուժերը կարող են պարտության մատնվել»։ Եվ հետո նրանցից շատերը հավելում են. «Երանի թե մեր մեջ էլ նման երիտասարդներ մեծանային»։

– Կան նաև առաջնորդներ, ովքեր ժամ առ ժամ կեղծ մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին և ձգտում են մեկուսացնել մեզ։ Նրանց ասում եմ. Իսրայելը վարում է Վերածննդի պատերազմ։ Չկա ավելի անհրաժեշտ կամ ավելի արդարացի պատերազմ։ Դուք պետք է ամաչեք ձեր ստերի համար։

Leave a comment