https://arm.sputniknews.ru/20261005/shaqium-adrbejancu-krakvocic-viravvorvats-knvoj-hetvirahatakan-vitshaky-kajun-e-an-107696970.html
Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ
Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ
Sputnik Արմենիա
Նախարարությունը վստահեցնում է, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T15:15+0400
2026-10-05T15:15+0400
2026-10-05T15:15+0400
հայաստան
սյունիք
շաքի
կին
վիրավոր
հհ առողջապահության նախարարություն
անի ավետիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107664489_0:522:1787:1527_1920x0_80_0_0_22d44e162083b756648ca7717718ca36.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանի հետվիրահատական վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Նշենք, որ կնոջ ոտքը վիրահատել են հոկտեմբերի 2-ին։ Տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ բժիշկները ոսկորի 2 բուռ փշրանք են հանել։Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կրկին այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը (նխորդ այց տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին)։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։
սյունիք
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107664489_0:354:1787:1694_1920x0_80_0_0_8e2045ffc0755681e21bceb6733756e6.jpg.webp
հայաստան, սյունիք, շաքի, կին, վիրավոր, հհ առողջապահության նախարարություն, անի ավետիսյան
հայաստան, սյունիք, շաքի, կին, վիրավոր, հհ առողջապահության նախարարություն, անի ավետիսյան
Նախարարությունը վստահեցնում է, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանի հետվիրահատական վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- նշեցին նախարարությունից։
Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կրկին այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը (նխորդ այց տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին)։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։