Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ

https://arm.sputniknews.ru/20261005/shaqium-adrbejancu-krakvocic-viravvorvats-knvoj-hetvirahatakan-vitshaky-kajun-e-an-107696970.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107664489_0:354:1787:1694_1920x0_80_0_0_8e2045ffc0755681e21bceb6733756e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սյունիք, շաքի, կին, վիրավոր, հհ առողջապահության նախարարություն, անի ավետիսյան

հայաստան, սյունիք, շաքի, կին, վիրավոր, հհ առողջապահության նախարարություն, անի ավետիսյան

Բաժանորդագրվել

Նախարարությունը վստահեցնում է, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանի հետվիրահատական վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ կնոջ ոտքը վիրահատել են հոկտեմբերի 2-ին։ Տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ բժիշկները ոսկորի 2 բուռ փշրանք են հանել։

«Բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- նշեցին նախարարությունից։

Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կրկին այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը (նխորդ այց տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին)։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Leave a comment