Աշակերտների բողոքի ցույցերի պատճառով Ֆրանսիայում մոտ 500 դպրոց է փակվել

Բաժանորդագրվել

Ձերբակալված սովորողների թիվը հասել է 5000-ի։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում մոտ 500 դպրոց է ամբողջությամբ կամ մասնակի փակվել աշակերտների բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է «France 2»–ը։

Անցած շաբաթվա ընթացքում 24 ուսումնական հաստատություն է այրվել կամ թալանվել։ Անկարգությունների ժամանակ ուսումնական հաստատությունների 78 աշխատակից է տուժել։

«Հոկտեմբերի 2-ին 400-500 ուսումնական հաստատությունում դադարեցվել են դասերը, մոտավորապես նույնքան հավանաբար կփակվի հոկտեմբերի 5-ին, սակայն դասերը աստիճանաբար մասամբ կվերսկսվեն», – հեռուստաընկերությունը մեջբերել է ազգային կրթության նախարար Էդուարդ Ժեֆրեի խոսքերը։

Նախարարի խոսքով՝ ուսումնական հաստատությունները փակվում են, երբ անվտանգության պայմանները պահպանված չեն նյութական պատճառներով, կամ որ աշխատակիցները հարձակումների անմիջական թիրախ են դարձել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Փարիզի շրջանում սկսված բողոքի շարժումը և ուսումնական հաստատությունների շրջափակումն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրով մեկ, հոկտեմբերի 1–ին իրավիճակը սրվեց Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Բարձր դասարանի աշակերտները բողոքում են ուսուցիչների պակասից և լեփ–լեցուն լսարաններից։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, տեղի ունեցան հրկիզումներ, ծեծի ենթարկվեցին ուժայիններ ու մանկավարժներ։

Leave a comment