https://arm.sputniknews.ru/20261005/ashakertneri-bvoghvoqi-cujceri-pattsharvov-fransiajum-mvot-500-dprvoc-e-pakvel-107694748.html
Աշակերտների բողոքի ցույցերի պատճառով Ֆրանսիայում մոտ 500 դպրոց է փակվել
Աշակերտների բողոքի ցույցերի պատճառով Ֆրանսիայում մոտ 500 դպրոց է փակվել
Sputnik Արմենիա
Ձերբակալված սովորողների թիվը հասել է 5000-ի։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T14:55+0400
2026-10-05T14:55+0400
2026-10-05T14:56+0400
ֆրանսիա
դպրոց
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107690638_0:84:1600:984_1920x0_80_0_0_07e2cbd346f173a0ff717585fef3e251.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում մոտ 500 դպրոց է ամբողջությամբ կամ մասնակի փակվել աշակերտների բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է «France 2»–ը։Անցած շաբաթվա ընթացքում 24 ուսումնական հաստատություն է այրվել կամ թալանվել։ Անկարգությունների ժամանակ ուսումնական հաստատությունների 78 աշխատակից է տուժել։Նախարարի խոսքով՝ ուսումնական հաստատությունները փակվում են, երբ անվտանգության պայմանները պահպանված չեն նյութական պատճառներով, կամ որ աշխատակիցները հարձակումների անմիջական թիրախ են դարձել։Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Փարիզի շրջանում սկսված բողոքի շարժումը և ուսումնական հաստատությունների շրջափակումն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրով մեկ, հոկտեմբերի 1–ին իրավիճակը սրվեց Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Բարձր դասարանի աշակերտները բողոքում են ուսուցիչների պակասից և լեփ–լեցուն լսարաններից։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, տեղի ունեցան հրկիզումներ, ծեծի ենթարկվեցին ուժայիններ ու մանկավարժներ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107690638_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1366a4e357dd4f0a741309e516e0f10b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, դպրոց, բողոքի ակցիա
ֆրանսիա, դպրոց, բողոքի ակցիա
14:55 05.10.2026 (Թարմացված է: 14:56 05.10.2026)
Բաժանորդագրվել
Ձերբակալված սովորողների թիվը հասել է 5000-ի։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում մոտ 500 դպրոց է ամբողջությամբ կամ մասնակի փակվել աշակերտների
բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է «France 2»–ը։
Անցած շաբաթվա ընթացքում 24 ուսումնական հաստատություն է այրվել կամ թալանվել։ Անկարգությունների ժամանակ ուսումնական հաստատությունների 78 աշխատակից է տուժել։
«Հոկտեմբերի 2-ին 400-500 ուսումնական հաստատությունում դադարեցվել են դասերը, մոտավորապես նույնքան հավանաբար կփակվի հոկտեմբերի 5-ին, սակայն դասերը աստիճանաբար մասամբ կվերսկսվեն», – հեռուստաընկերությունը մեջբերել է ազգային կրթության նախարար Էդուարդ Ժեֆրեի խոսքերը։
Նախարարի խոսքով՝ ուսումնական հաստատությունները փակվում են, երբ անվտանգության պայմանները պահպանված չեն նյութական պատճառներով, կամ որ աշխատակիցները հարձակումների անմիջական թիրախ են դարձել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Փարիզի շրջանում սկսված բողոքի շարժումը և ուսումնական հաստատությունների շրջափակումն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրով մեկ, հոկտեմբերի 1–ին իրավիճակը սրվեց Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Բարձր դասարանի աշակերտները բողոքում են ուսուցիչների պակասից և լեփ–լեցուն լսարաններից։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, տեղի ունեցան հրկիզումներ, ծեծի ենթարկվեցին ուժայիններ ու մանկավարժներ։