«Երևան Սիթիի» 3 մասնաճյուղում ծխախոտային արտադրանքի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել

https://arm.sputniknews.ru/20261005/erevan-sitii-3-masnatshjughum-tskhakhvotajin-artadranqi-vatsharqi-khakhtumner-en-hajtnabervel-107693904.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107692994_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6ab6454c961fdd98d7423873ddcd6c2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ծխախոտ, խախտում, վաճառք, հհ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

հայաստան, ծխախոտ, խախտում, վաճառք, հհ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Բաժանորդագրվել

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղում ծխախոտային արտադրատեսակների վաճառքի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևանի Կոմիտասի պողոտայի 60/2 և Ռուբինյանց փողոցի 15/5 հասցեներում, ինչպես նաև Արարատի մարզի Երասխավան մայրուղու 3/1 հասցեում գործող սուպերմարկետներում։

Տեսչական մարմնի տվյալներով` 3 հասցեում էլ ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ փոխարինիչները վաճառվել են առանց օրենքով պահանջվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի։

Բացի այդ, ըստ տեսչական մարմնի, Ռուբինյանց փողոցի և Երասխավանի սուպերմարկետներում արձանագրվել է ևս մեկ խախտում` ծխախոտային արտադրանքը վաճառվել է բաց եղանակով, ինչը հակասում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հավելել է, որ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a comment