https://arm.sputniknews.ru/20261005/pashinjann-ashkhatanqic-azatel-e-aats-tnoreni-teghakalin-107687496.html
Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալին
Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալին
Sputnik Արմենիա
Սանամյանը պաշտոնավարել է 1 տարուց մի փոքր ավելի։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T13:15+0400
2026-10-05T13:15+0400
2026-10-05T13:21+0400
պաշտոնանկություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
փոխտնօրեն
նիկոլ փաշինյան
շաքի
սյունիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/18/103805553_0:145:1500:989_1920x0_80_0_0_2de861a3e4fe4afa7682bce83514095b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am հարթակից։Պաշտոնից ազատման հրամանը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Սանամյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի օգոստոսից։Նշենք, որ այս պաշտոնանկությունն արվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինված զինծառայողի ներխուժելուց օրեր անց։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
շաքի
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/18/103805553_167:0:1500:1000_1920x0_80_0_0_5c41264a473d18aa725f5f52b12df9cb.jpg.webp
պաշտոնանկություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, փոխտնօրեն, նիկոլ փաշինյան, շաքի, սյունիք
պաշտոնանկություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, փոխտնօրեն, նիկոլ փաշինյան, շաքի, սյունիք
Սանամյանը պաշտոնավարել է 1 տարուց մի փոքր ավելի։
Պաշտոնից ազատման հրամանը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սանամյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի օգոստոսից։
Նշենք, որ այս պաշտոնանկությունն արվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինված զինծառայողի ներխուժելուց օրեր անց։