https://arm.sputniknews.ru/20261005/nerqin-gvortseri-nakharary-hivandanvocum-tesakcel-e-kvotajqum-vnasvatsq-stacats-parekin-107686965.html
Ներքին գործերի նախարարը հիվանդանոցում տեսակցել է Կոտայքում վնասվածք ստացած պարեկին
Ներքին գործերի նախարարը հիվանդանոցում տեսակցել է Կոտայքում վնասվածք ստացած պարեկին
Sputnik Արմենիա
Կրակոցների հետևանքով 2 պարեկներ էին վնասվածքներ ստացել, որոնցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T13:08+0400
2026-10-05T13:08+0400
2026-10-05T13:11+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
պարեկ
պարեկային ծառայություն
կրակոց
հիվանդանոց
վնասվածք
արփինե սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107684954_0:84:1600:984_1920x0_80_0_0_8917677caa06b7d299f2646221e77d51.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Այսօր հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզում «Հյունդայի» մեքենայի վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» ազդանշանին, ինչից հետո կրակոցներ են արձակվել հենց մեքենայից։ Դրանց հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսը ԲԿ–ում է։«Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ»,- հայտնում են գերատեսչությունից։Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:Ըստ նախնական տվյալների՝ մեքենայում գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:Նախաձեռնվել է քրեական վարույթ: Գեղարքունիքում և Սյունիքում փորձել են կաշառել պարեկներին, բայց ձերբակալվել են
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107684954_89:0:1512:1067_1920x0_80_0_0_47288b046471e5489584e7a231ee46c1.jpg.webp
ներքին գործերի նախարարություն (նգն), պարեկ, պարեկային ծառայություն, կրակոց, հիվանդանոց, վնասվածք, արփինե սարգսյան
ներքին գործերի նախարարություն (նգն), պարեկ, պարեկային ծառայություն, կրակոց, հիվանդանոց, վնասվածք, արփինե սարգսյան
Կրակոցների հետևանքով 2 պարեկներ էին վնասվածքներ ստացել, որոնցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։
«Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ»,- հայտնում են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:
Ըստ նախնական տվյալների՝ մեքենայում գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: