Ներքին գործերի նախարարը հիվանդանոցում տեսակցել է Կոտայքում վնասվածք ստացած պարեկին

https://arm.sputniknews.ru/20261005/nerqin-gvortseri-nakharary-hivandanvocum-tesakcel-e-kvotajqum-vnasvatsq-stacats-parekin-107686965.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107684954_89:0:1512:1067_1920x0_80_0_0_47288b046471e5489584e7a231ee46c1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ներքին գործերի նախարարություն (նգն), պարեկ, պարեկային ծառայություն, կրակոց, հիվանդանոց, վնասվածք, արփինե սարգսյան

ներքին գործերի նախարարություն (նգն), պարեկ, պարեկային ծառայություն, կրակոց, հիվանդանոց, վնասվածք, արփինե սարգսյան

Բաժանորդագրվել

Կրակոցների հետևանքով 2 պարեկներ էին վնասվածքներ ստացել, որոնցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Այսօր հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզում «Հյունդայի» մեքենայի վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» ազդանշանին, ինչից հետո կրակոցներ են արձակվել հենց մեքենայից։ Դրանց հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսը ԲԿ–ում է։

«Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ»,- հայտնում են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:

Ըստ նախնական տվյալների՝ մեքենայում գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գեղարքունիքում և Սյունիքում փորձել են կաշառել պարեկներին, բայց ձերբակալվել են

Leave a comment